Լուրեր

Դաշնակցությունն ազգային արժեք է, իսկ դուք՝ ազգային խայտառակություն. Շարմազանով

23.03.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Դաշնակցությունն ազգային արժեք է, իսկ դուք՝ ազգային խայտառակություն։
 
Նոր տեսա,որ նիկոլական «կարկառուն երեսփոխաններից» մեկը հերթական անգամ փորձել է «կպնել» ՀՅԴ-ին ու ասել՝ Դաշնակցությունը բոլոր պատերազմների ժամանակ Երեւանում միտինգ է անում։
Որպես պատմաբան ասեմ,որ աշխարհում չկա մի քաղաքական ուժ,որը սխալներից զերծ է եղել։
Բայց չի սխալվում նա ,ով ոչինչ չի անում։
 
Դաշնակցության մասով.
Դաշնակցությունն է կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը Օսմանյան կայսրությունում :
Դաշնակցական գործիչներն են հայոց վրեժն իրականացրել՝ մեզ տալով մեջքներս ուղիղ ապրելու իրավունք։
 
Դաշնակցությունն է 1918-ի Մայիսյան հերոսամարտերի հիմնական կազմակերպիչն ու ոգեշնչողն եղել։
Դաշնակցությունն է Սփյուռքում հային հայ պահել։
Դաշնակցական կամավորներն Արցախում կռիվ են տվել ու նահատակվել հանուն Հայրենիքի։
Դաշնակցությունն է Հայ Դատի ու Հայոց պահանջատիրության հիմնական շարժիչ ուժը եղել ու կա։
Դուք ի՞նչ եք արել,բացի թուրքի առաջ «ծնկի գալուց»,այ կապիտուլյանտներ։
Դաշնակցությունը Զավարյան,Արամ, Աղբալյան ,Պետո ու Վահան է տվել։
 
Դուք ու՞մ եք տվել։
0 ազգային գործիչ եք տվել,բայց փոխարենը Հայրենիք եք թշնամուն տվել։
Դաշնակցությունն ազգային արժեք է,իսկ դուք՝ազգային խայտառակություն»։
 

← Վերադառնալ ցուցակին