Լուրեր

Անկախությունը բացարձակ արժեք է. Էդուարդ Շարմազանով

29.03.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

 
«Արձագանքելով նախկին հանրապետական ,«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանի կուսակցությունների կողմից Հայաստանի ինքնուրույնության սկզբունքը ամրագրելու գաղափարին՝ նշեմ ,որ Հայաստանի ինքնիշխան պետություն լինելը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում։
 
Հանրապետական կուսակցության առաջնորդները՝ Աշոտ Նավասարդյանը,Վազգեն Սարգսյանը,Անդրանիկ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը անկախության ու ինքնիշխանության մարտիկներ են,իսկ ես,որպես հանրապետական՝ այդ արժեքների հետեւորդն ու կրողը։
 
Հ.Գ. Անկախությունը բացարձակ արժեք է։
 
Վազգեն Սարգսյան»

← Վերադառնալ ցուցակին