Լուրեր

Գոնե գիտակցու՞մ ես, որ ցինիկաբար խաբվել ես․ Արտակ Զաքարյանը՝ Էդմոն Մարուքյանին

04.04.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Պարզվում է, որ նիկոլաքանդ Հայաստանում, հատուկ հանձնարարություններով դեսպանի դիվանագիտական կարգավիճակը նշանակում է ընդդիմության դեմ պայքար: Էս օրհասական, ողբերգական իրավիճակում, սա՞ է քո ստացած հատուկ հանձնարարությունը:
 
Հ.Գ.1
Եթե չեմ սխալվում դու էիր Նիկոլի հետ կոֆեով փակ հանդիպմանը, Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթաց քննարկում, որից հետո հայտարարեցիր, թե անհանգստանալու բան չկա: Գոնե գիտակցու՞մ ես, որ ցինիկաբար խաբվել ես` ինչպես բոլորը:
 
Հ.Գ. 2
Փաստորեն Սասունը ճիշտ էր անում: Իզուր էինք քննադատում»:
May be an image of 1 հոգի, standing և տեքստը
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին