Լուրեր

Վաղն Ազատության հրապարակում լինելը մեր երկրի համար կարևոր նշանակություն է ունենալու. Արտակ Զաքարյան

04.04.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրել է.

«Սիրելի հայրենակից,

 
Վաղն Ազատության հրապարակում լինելը մեր երկրի համար կարևոր նշանակություն է ունենալու: Մենք համաձայն չենք, որ մեր երկիրն իներցիայի և անտարբերության ուժով խարխլվի: Հավատացեք, ավելի կարևոր առիթ հավաքվելու, կողք-կողքի կանգնելու և աշխարհին միասնական ուղերձ հղելու համար` կարող է էլ չլինել»:

← Վերադառնալ ցուցակին