Լուրեր

Եթե դեմ ես այսօրվա անորոշությանը, նշանակում է ուզում ես ինքնիշխան հայրենիք պահպանել. Կարեն Ավագյան

04.04.2022

 ՀՀԿ ԳՄ Կարեն Ավագյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Եթե դեմ ես այսօրվա անորոշությանը, նշանակում է ուզում ես ինքնիշխան հայրենիք պահպանել։
Եթե դեմ ես խաղաղության անվան տակ երկիրդ թուրքի առաջ ծնկի բերելու, նշանակում է պատրաստ ես պայքարել մեր սրբազան հողի համար։
 
Եթե դեմ ես Արցախի հայաթափման՝  նշանակում է գիտակցում ես կատարվողի ողջ սարսափը։
 
Քեզ ունեմ ասելու միայն մի բան՝ ապրիլի 5-ը հենց այս ամենի մասին է։ Ուրիշ ոչինչ չփնտրե՛ս։ Պատրաստ լինես պայքարի։ Այս դավաճանված կռիվը միայն կողք կողքի կանգնած կարող ենք հաղթել։ Միայն այդպես կա փրկություն մեզ ու մեր երկրին։
 
Ապրիլի 5–ին Ազատության հրապարակ»։

← Վերադառնալ ցուցակին