Լուրեր

Սրանց բանավոր խոստումները թուրքին դավաճանական հարված են մեր երկրին. Աննա Մկրտչյան

06.04.2022

 Երեկ կայացավ ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից կազմակերպված հանրահավաքը՝ հանուն Հայաստանի և Արցախի։

 
1or.am-ի զրուցակիցը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն է, ում կարծիքով երեկվա հանրահավաքը հասել է իր նպատակին.
 
 
«Մարդկանց բազմությունը, միասնականությունը դրա վկայությունն են: Բոլորը՝ հարթակն ու հանրահավաքի մասնակիցները միակարծիք ու համակարծիք էին` Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, անկախությունը և ինքնիշխանությունը անքննելի արժեքներ են: Ավարտին հրապարակված քաղաքական հայտարարության ընդունումը դրա մասին է խոսում: Հանրահավաքը ուներ մեկ նպատակ: Ցույց տալու միջազգային հանրությանը որ հայ ժողովուրդն ունի ազգային նպատակներ, իսկ մեր պետականությունը` կարմիր գծեր: Ավելի քան համոզված եմ, որ ուշիուշով, վախով (բազմամարդությունից) հետևել են հանրահավաքի ընթացքին, որովհետև ամեն ինչ արել են, որպեսզի բթացնեն ազգային օրակարգը ժողովրդի մեջ: Երեկ ապացույցն էր նրա, որ դա ձախողվել է»:
 
«Սրանց կողմից ստորագրածը լեգիտիմ չէ, սրանց բանավոր խոստումները թուրքին դավաճանական հարված են մեր երկրին: Ընդդիմության ձևավորած օրակարգը, այն է ազատվել իշխանազավթներից, նոյեմբերի իննից հետո չի փոխվել: Քանի կան այս իշխանությունները այդ պայքարը շարունակվելու է, քանի որ վտանգները չեն նվազելու ու չեն չեզոքացվելու: Շարունակում եմ պնդել՝ օգտագործվելու են բոլոր գործիքները ազգադավներին հեռացնելու համար»։
 
 
Մարիամ Նալբանդյան

1or.am

← Վերադառնալ ցուցակին