Լուրեր

«Արցախի դրոշից խրտնող ոչնչություններին հիշեցնեմ․․․ Հանրապետականները Հայաստանի տասնյակ բնակավայրերում Արցախի դրոշ են տեղադրում»․ Արմեն Աշոտյան

12.04.2022

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոըյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Արցախի դրոշից խրտնող ոչնչություններին հիշեցնեմ, որ այն նախեւառաջ բոլոր նորմալ հայերի սրտում է, ինչպես նաեւ՝ Հայաստանի տասնյակ բնակավայրերում մեր հայրենակիցների կողմից տեղադրված հրապարակներում, պուրակներում, փողոցներում։

Սա էլ Հանրապետականների մասնակցությամբ կամ կողմից Արցախի դրոշի տեղադրման ֆոտո- վիդեոշարքի մի մասը։

Ծաղկահովիտ, Գյումրի, Կապան, Էջմիածին, Մասիս, Սեւան, Վեդի, Եղեգնաձոր, Արտաշատ, Արմավիր, Աշտարակ, Վանաձոր, Գավառ, Չարենցավան, Աբովյան, Հրազդան…

Շարունակելի»։

 
 
 

← Վերադառնալ ցուցակին