Լուրեր

Կարծես թե մատնության չորեքշաբթի է նաեւ ԱԺ ամբիոնում. Շարմազանով

13.04.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
«Կարծես թե մատնության չորեքշաբթի է նաեւ ԱԺ ամբիոնում։
 
Ավագ շաբաթ է։ Այսօր մատնության չորեքշաբթին է։
Այս օրը Հուդա Իսկարիովտացին 30 արծաթով մատնեց ու դավաճանեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին։
Մատնության չորեքշաբթի է այսօր նաեւ ԱԺ-ում։
 
Կապիտուլյանտն ամեն ինչից խոսեց, բացի Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումից։
Մնացածը՝ սեփական մեղքը ջրելու «հավայի ու ծիծաղելի արդարացման» փորձեր են»։

← Վերադառնալ ցուցակին