Լուրեր

Թուրքիա՞ն ու Ադրբեջա՞նն են միջազգային հանրությունը. Էդուարդ Շարմազանով

18.04.2022

 Պատերազմից առաջ եւ հետո ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում այս հակապետական, կործանարար իշխանությունների պատճառով: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 
«Մի մասով ասում են` ինչ ցեղասպանություն, մյուս մասով ասում են` ինչ Արցախի կարգավիճակ: Ասում են` Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը պետք է իջեցնենք, ո՞վ է միջազգային հանրությունը, Թուրքիա՞ն ու Ադրբեջա՞նն են միջազգային հանրությունը: Միջազգային հանրությունը նրա կողքին է լինում, ով իր հայրենիքը պահում է»,-ասաց նա: 
 
 
Ժարմազանովի կարծիքով` Փաշինյանը բանակցային պրոցեսի մասին տեղեկացել է ոչ թե նախկին նախագահներից, այլ տեղեկացել է իր «կառուցողական» գործընկերոջ` Իլհամ Ալիեւի կողմից: 
 
«Էս մարդը 3-4 տարվա մեջ թեզեր է առաջ քաշել, որ նույնիսկ Ադրբեջանի պրոպագանդան չի առաջ քաշել: Կամ ինչ կապ ունի, ով ինչ բանակցային առանագություն է թողել, նա ինքն է ասել` Արցախը Հայաստան է եւ վերջ, կամ  ասում էր` «ես սկսում եմ իմ զրոյական կետից, այսինքն նոր կետից, կամ ինքը չէր, որ հուլիսյան դեպքերին 71 հատ Մարտական խաչ էր բաժանում ու հայտարարում, որ մեր բանակն ամենաուժեղն է տարածաշրջանում: Սերժ Սարգսյանի բանակցելու ժամանակ Ալիեւը ասում էր` փակ դռների հետեւում մեզ ստիպում են` ճանաչել Արցախի անկախությունը, իսկ հիմա Փաշինյանն է ասում, որ միջազգային հանրությունը մեզ ստիպում է իջեցնել կարգավիճակի նշաձողը»,-ասաց նա:
 
Շարմազանովի կարծիքով` բոլոր նախկին ղեկավարները պետք է հակասությունները դնեն մի կողմ, հավաքվեն եւ որոշում կայացնեն, քանի որ երկիրը կանգնած է  շատ լուրջ մարտահրավերների առաջ, լինել- չլինելու հարցն է դրված:
 
«Արցախում ամեն մի քառակուսու վրա հայի արյուն է թափված, ես նորից եմ ասում, սա միայն արցախյան խնդիր չի, սա հայ ժողովրդի արժանապատվության հարց է, 88-ի շարժումը չի եղել միայն արցախցիների համար, սա համահայկական խնդիր է: Ցեղասպանությունից հետո Արցախյան խնդիրը մեր ազգային զարթոնքն է»,- հավելեց նա:
 
 news.am
 
 

← Վերադառնալ ցուցակին