Լուրեր

Երբ ճակատդ անպաշտպան է, ով ինչ կուզի կգրի քո ճակատին․Մարգարիտ Եսայան

18.04.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Երբ ճակատդ անպաշտպան է, ով ինչ կուզի կգրի քո ճակատին․
Դարձյալ՝ ապրիլ եւ դարձյալ՝անորոշություն․․․
Դարձյալ՝ գարուն եւ դարձյալ՝ թուրքը մեր տան դռանը,
նաեւ՝ արդեն ներսո ւմ․․
 
Դարձյալ հայ ազգը երկմտում է, դարձյալ միամիտ եւ ամբիցիոզ․․․
Դարձյալ ժողովուրդը չի դառնում մեկ ամբողջություն․․
Դարձյալ պայքարի կոչնակ եւ պայքարի պատրաստ հայեր․․․
Դարձյալ թուրքացման պատրաստ ինչ-որ բաներ․․
Դարձյալ դարի կեսերին մեզ կիսում են ու մենք հոժարակամ կիսվում եւ ատում ենք մեկմեկու․․
Դարձյալ վտանգ ու հայրենիքի կորուստ․․
Ու դարձյալ մենք էդ կորուստները լուրջ չենք ընդունում․․
Եթե լուրջ ընդունեինք ազգովի, հիմա մեր տներում ծվարած չէինք լինի, կլինեինք հրապարակում, փողոցներում, կլինեինք հաստատակամ եւ միասնական
 
Դարձյալ հարցերի հարցը՝ ԿՌԻ՞Վ թե վախկոտություն,
Նույն հարցը կրկին ու կրկին՝ մենք մա՞րդ ենք, թե՝ անասուն, որի ձագին երեկ մորթեցին, իսկ ինքը որոճում է իր դեմ դրած լափը․․․
 
Մի հավատացեք եւ մի խոսեք հայի բախտից ու հայի ճակատագրից․․․․
Երբ ճակատդ անպաշտպան է, ով ինչ կուզի կգրի քո ճակատին․․․
 
Հ․Գ․ Պահն է անկեղծության, պայքարի, հավատի եւ հաղթանակի․․․»:

← Վերադառնալ ցուցակին