Լուրեր

«ԱԳՆ-ի դեմ տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ ոստիկանության առաջին շարքում այն կարմիրբերետներն էին, ովքեր աչքի էին ընկել ապօրինություններով»․ Տիգրան Աբրահամյան

24.05.2022

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որ հասկանալի լինի, թե ոստիկանապետի խոսքն ինչ ուժ ունի՝ ասեմ, որ ԱԳՆ-ի դեմ տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ ոստիկանության առաջին շարքում այն կարմիրբերետներն էին, ովքեր վերջին մեկ շաբաթվա ընթացքում աչքի էին ընկել ապօրինություններով, ակնհայտ անհամաչափ ուժի կիրառմամբ։

Այն նույն ոստիկանները, որոնց նկատմամբ իբր ծառայողական քննություն, քրեական գործեր էին հարուցված»։

← Վերադառնալ ցուցակին