Լուրեր

Դուք ազգային արժեքներ,Եռաբլուրի արժեքն ուրացող կապիտուլյանտ ռեժիմ եք. Շարմազանով

06.06.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Եթե ես նույնիսկ Թուրքիայում էի հայտարարում,որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավուքն անքակտելի իրավունք է,ապա նիկոլիզմի խորհրդարանը այսօր ասում ՝ «Ղարաբաղյան կարգավորումը տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց է»։

 

Հասկանու՞մ եք,ընդամենը տեղաբնիկ հայերի իրավունքի հարց՝ կիրակնօրյա դպրոց կամ երգի-պարի խմբակ ունենալու համար են զոհաբերվե՞լ տանյակ հազարավոր կյանքեր։

Պոպուլիստ ազգակործաններ,բա ասում էիք՝ Արցախը Հայաստան է….

Դուք ազգային արժեքներ,Եռաբլուրի արժեքն ուրացող կապիտուլյանտ ռեժիմ եք։

Բա ի՞նչ եղավ ձեր Նիկոլի խոստացած «Արցախի սուբյեկտայնության բարձրացումը»։

Խելք չունենալն է ավելի վտանգավո՞ր,թե՞՝ ամոթ։

Ձեր պարագայում կարելի է ասել՝ «два в одном» է…»:

← Վերադառնալ ցուցակին