Լուրեր

Լոկալ իշխանիկներին չթվա, որ իրենց իշխանությունն անսպառ է. Հայկ Մամիջանյան

08.06.2022

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր Երևանի «Մարիոթ» հյուրանոցի մոտ՝բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵՄ գրասենյակների ղեկավարների կամայականությունների կամ անձնական սիմպատիաների պատճառով Հայաստանում խարխլում են ԵՄ արժեքների, ԵՄ ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքը։

 
 
«Թե երեկվա դիպվածով, թե այսօրվա քննարկման գերփակ լինելու հանգամանքը, կարծում եմ, կքննարկենք երկու ընդդիմադիր խմբակցություններով և կտեղեկացնենք ուղիղ Եվրոպայի խորհրդին։ Չեմ կարծում, որ բացի ծիծաղից ու զարմանքից՝ այլ էմոցիա կարող է առաջանալ Եվրոպական խորհրդի կենտրոնական գրասենյակում, երբ ստանան նամակ, որը վերնագրված է, որ ընդդիմադիր պատգամավորները չեն հրավիրվել, և արգելվել է մասնակցությունը դատական ռեֆորմների վերաբերյալ քննարկմանը։ Սա մոտավորապես նույնն է, ինչ մի քանի շաբաթ առաջ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
 
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ խորհրդարանական գործունեության շրջանակներում ԵԽ կենտրոնական գրասենյակի աշխատակիցների հետ հնարավոր հանդիպումների ընթացքում անպայման կտեղեկացնեն եղելությունը: Թվ թող տարբեր կալիբրի լոկալ իշխանիկներին չթվա, որ իրենց իշխանությունն անսպառ է։
Նշենք, որ «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի երկօրյա խորհրդաժողովը, որին մասնակցում են ՀՀ դատական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավաբաններ, հրավիրվածների թվում են միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դեսպաններ, իշխանական պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հրավիրյալների ցանկում ներառված չեն Դատավորների միության նախագահը, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։
 
 
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

168.am
 
 

← Վերադառնալ ցուցակին