Լուրեր

Այսքան «ուրախ» կյանքը ձեր, «ընկեր նիկոլն է տվել». Մարգարիտ Եսայան

03.12.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Շուշի-Քարին տակ հատվածն Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների կողմից փակելն ադրբեջանական իշխանությունների կազմակերպածն է, չկա երկրորդ տարբերակ․․․․

Բայց, սիրելի հայեր, սրտացավ եւ մտահոգ մարդիկ, ինչի՞ց եք զարմացել, զայրացել, ինչ եք ահազանգում..

Բա ի՞նչ պետք  է անեն,  կփակեն,  պայմաններ կդնեն, լոնք-լոք նոր տարածքներ կվերցնեն, կբացեն, էլի պայմաններով․․Իրենք նպատակային գալիս են առաջ, փորձում են կտրել Արցախը մայր Հայաստանից...

Իսկ ինչ է անում այդ «մայրը»  հայտնի հեքիաթի կկվի պես վայ-վույը դնում ենք,  լացուկոծ,  իսկ «աղվեսը․ հերթով տանում է «մոր» ձագերին․․․Դե, իսկ «իշխանություն» կոչված   զավթիչները տոնածառի շուրջպարի  դետալներն են   մանրամասնում․․․Այսքան «ուրախ» կյանքը ձեր, «ընկեր նիկոլն է  տվել»․․․

 
Հ․Գ․ Ի դեպ, եթե անցել եք այդ ճանապարհով, վստահաբար գիտեք, որ ռուս խաղաղապահներն  հատկապես էդ մասերում են ավելի պինդ կանգնած․․․Չեմ մեկնաբանում, փաստը՝ էդ ա...»:

← Վերադառնալ ցուցակին