Լուրեր

Կարգապահությունը սկսվում է շարքից, արտաքին տեսքից, համազգեստի պատշաճ կրումից․ Տիգրան Աբրահամյան

03.12.2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Զինվորական կարգապահությունից են խոսում՝ ամեն ինչ այս լուսանկարով է արտահայտվում։
Պաշտպանության նախարարի «համազգեստը» մի կողմ, լուսանկարի առաջին պլանում երեք զինվորական են՝ ներառյալ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը։
Տարբեր համազգեստներով, ուսադիրները մի մասը ուսին է, մյուս մասինը՝ այլ հատվածում։
Նույնիսկ զինվորականների շալվարն ու բուշլատն է տարբերվում։
Կարգապահությունը սկսվում է շարքից, արտաքին տեսքից, համազգեստի պատշաճ կրումից։
ՀԳ. Հետևի պլանում նկատվող տարբեր նախասիրությունների «համազգեստների», դրանց կրումից դեռ չեմ խոսում»։
 
 

← Վերադառնալ ցուցակին