Լուրեր

Նոր պատերազմը թակում է Հայաստանի դուռը. Տիգրան Վարդանյան

21.03.2023

 ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր պատերազմը թակում է Հայաստանի դուռը: 44 օրյա պատերազմից առաջ` ես ու ինձ նման շատ շատերը գոռում էինք, որ ՀՀ կառավարիչները միտումնավոր ձախողել են բանակցային պրոցեսն ու մեզ տանում են դեպի դավադիր պատերազմ, որտեղ պարտությունն անխուսափելի է լինելու, քանզի հենց այդ նույն ՀՀ կառավարիչները մեջքից հարվածելու են հայկական բանակին` չլսեցիք: Հիմա էլ ասում եմ (ենք), որ նիկոլական իշխանությունը նոր տարածքներ է պատրաստվում հանձնել, ոչ թե միայն ինչ-որ թղթի տակ ստորագրություն դնելով, այլ` հերթական նոր կոտորածով:

 
Խաղաղության դարաշրջանի կեղծ դրոշակը վերցրել են ու հորթի հայացքով պառկել ադրբեջանցիների տակ: Ասում էիք «Արցախը տանք, որ հանգիստ ապրենք», հա՞: Ադրբեջանական կողմն այս պահին ուսումնասիրում է հայկական ԶՈւ-ի տավուշյան, սյունիքյան (և ոչ միայն) դիրքերը: Մասնավորապես` ադրբեջանական կողմը Նախիջևանից դեպի Տավուշ կուտակել է ռազմական տեխնիկա: Կտրուկ աճել են ադրբեջանական կողմի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիքչները: Ադրբեջանական պետական ապարատը սեփական մեդիա տիրույթում ադրբեջանցիներին պատրաստում է նոր պատերազմի: Տեղեկատվական դաշտում շարունակաբար խոսվում է հայերին ուժի լեզվով հպատակեցնելու մասին: Այս ամենն անում են որևէ գործողությունից առաջ, իսկ այս դեպքում այդ գործողությունները նոր արկերի, հրթիռների պայթյունն է լինելու, բայց Հայաստանի տարածքում:
 
Ի՞նչ է անում ՀՀ կառավարիչն ու իր խուժանների հավաքածուն: Ինչպես պինցետով ու օղու բաժակով պատճառ դարձան հազարավոր մահերի կորոնավիրուսի հետ կապված, ինչպես 44 օրյա պատերազմից առաջ, ընթացքում ու հետո ծախեցին Արցախն ու փախան բունկեռ, նույն կերպ էլ գալիք պատերազմի ժամանակ վարվելու են Հայաստանի հետ` ծախելու են, վաճառելու են, իսկ հետո կամ փախնեն Թուրքիա կամ դառնան թուրքական վիլայեթի մարզպետեր:
Ի՞նչ պետք է անի հայ ժողովուրդը` օր առաջ հեռացնի սրանց իշխանություններից, մեկուսացնի ու իր բոլոր տեսանելի ու անտեսանելի ուժերը միավորելով պատրաստվի մեծ պատերազմի, որովհետև Հայաստանի ու Արցախի փրկությունը իշխանափոխության, ազգային ուժերի ու հայրենասեր մարդկանցով իշխանություն ձևավորելու ու նոր պատերազմի մեջ է»:

← Վերադառնալ ցուցակին