Լուրեր

Ադրբեջանը Հայաստանից ութ գյուղ է ուզում․ Մարգարիտ Եսայան

08.11.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ադրբեջանը Հայաստանից ութ գյուղ է ուզում, ասում է՝ տուր, ընդ որում զավեշտն այն է, որ մինչ սրա ուզելը նիկոլը նախապես  ասել էր՝ հա, անկլավ,հա, տալու եմ․․․Ստացվում  է, որ այն, ինչ Իլհամն ուզելու է,  տալու մասին առաջինը  խոսում  է ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ նիկոլը ու դրանից հետո ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանը պարտավոր է ութ գյուղ տալ իրեն, որ, իբր իրենն են․․․դե արի  «միջազգային»  հանրություն գլուխ հանի։ Իրականում  արդեն ակնհայտ է  վաղուց, երկուսը մեկում են, եւ պասերով   քանդում են հիմա էլ Հայաստանը․․․Պասերով․․․Մահացու․․»։

← Վերադառնալ ցուցակին