Լուրեր

Մարդ չի իմանում, թե ինչ ասի սրանց... Արտակ Զաքարյան

14.11.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարդ չի իմանում, թե ինչ ասի սրանց... 

Երկիրն ամբողջությամբ թաղել են ողբերգությունների, կորուստների ու սպառնալիքների մեջ, և որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ դրանից չեն ամաչում: Բայց արի ու տես, որ տարբեր երկրների օդանավակայաններում ՀՀ անձնագրի վիճակից՝ ամաչում են: 
 
Տեսնես սրանց երեսին մեռոն կպել՞ է, թե պադոշին ի՞նչ մեռոն»:

← Վերադառնալ ցուցակին