Լուրեր

Խայտառակությունը ոչ թե «քարե սրտով», այլ՝ «ջրիկ ուղեղով» ղեկավար ունենալն է․ Շարմազանով

15.11.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
 «Խայտառակությունը ոչ թե «քարե սրտով», այլ՝ «ջրիկ ուղեղով» ղեկավար ունենալն է։
Չէ, սա մսուր-մանկապայտեզ չէ, սա լրիվ գժանոց է։
Աժ-ում կապիտուլյանտն ասում է որ «մեր աշխարհագրական դիրքը ճշգրիտ կրկնում է Շվեյցարիայի և Ավստրիայի աշխարհագրական դիրքը»։
Ջոկու՞մ եք…ցնդելու բան։
 
Մեկը չկա՞ ասի, տո խելոք, Ավստրիայի հարեւանը Գերմանիայի ու Սլովակիայի նման քաղաքակիրթ երկրներն են,Շվեյցարիան սահմանակից է Իտալիային, Ֆրանսիային ու նույն Գերմանիային ,իսկ Հայաստանի հարեւանները ՝ Թուրքիան ու Ադրբեջանն են։
Ոչ Ավստրիայի ու ոչ էլ Շվեյցարիայի հարեւանները ցեղասպանության սպառնալիք չեն, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան նույնիսկ քո 2020-ի բնութագրմամբ «եկել են ավարտին հասցնելու հայերի ցեղասպանությունը»։
 
Այսքան ջրիկ ու մակերեսային չի կարելի լինել։
Ինչպես մեծ ֆրանսիացին կասեր՝ «քարե սրտից ավելի վատ է ջրիկ ուղեղը» »։

← Վերադառնալ ցուցակին