Լուրեր

Կարիերայի Դպրոցի հեռուստալրագրություն բաժնում Շուշան Պետրոսյան էր անկեղծ և անմիջական խորհուրդներով

23.11.2023

 Ըստ ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի` հայ լրագրողը նախ և առաջ պետք է հիշի, որ ինքը հայ է։

Կարիերայի Դպրոցի հեռուստալրագրություն բաժնում Շուշան Պետրոսյան էր անկեղծ և անմիջական խորհուրդներով։
Տիկին Պետրոսյանը խոսեց ՝ քաղաքականացված մշակույթի, ժամանակակից արժեհամակարգերի, Հայաստանի և Արցախի ժողովրդի, սովորույթների, մշակութային և ազգային ժառանգության մասին ։
Դասախոսության ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստը ծանոթացավ ուսանողների երազանքների ու նպատակների հետ, տվեց արժեքավոր խորհուրդներ։
Շուշան Պետրոսյանը անկեղծությամբ պատասխանեց ուսանողների բոլոր հարցերին, կիսվեց քաղաքական և մշակութային գործունեության հետ կապված ամենահետաքրքիր պատմություններով։

← Վերադառնալ ցուցակին