Լուրեր

Խաչատուրյանի պոզով-պոչովն էլ է լինու՞մ․ Աննա Մկրտչյան

28.11.2023

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես էլ ասում եմ ինչի դիմաց են վահագն խաչատուրյանին նոր, գերթանկարժեք, զրահապատ մեքենա գնել։ Քիչ առաջ ասված դատարկաբանությունը լույս սփռեց իրավիճակի վրա։ 

Փաստորեն զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց։
Պարզվեց ոչ միայն պետության գլուխ ունենք, այլ հետն էլ ինքը զրահապատ մեքենա ունի։
 
Հ.Գ. Մյուս անգամ նիկոլից նվեր ուզելու դիմաց կարճ կոնկրետ կարա ասի՝ նիկոլն ինչ ասում ա ճիշտ ա ասում։ Խաչատուրյանի պոզով-պոչովն էլ է լինու՞մ»:

← Վերադառնալ ցուցակին