Լուրեր

Երբ պետությունը իր տեղում չի․ Մարգարիտ Եսայան

02.12.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ  Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«-Երբ պետությունը իր տեղում չի 

-երբ պետական ինստիտուտները աշխատանքի իմիտացիա են անում, 
 
-երբ  պետական չինովնիկները երկրի  ունեցվածքը, հարկատուների   հաշվին ձեւավորվող պետական բյուջեն համարում են իրենց գրպանի փողը, 
-երբ  երկիրը  տեր չունի, իսկ նրանք, որ իրենց տեր են երեւակայում, իրականում թալանչի եւ  անկուշտ լափողներ են, 
-երբ հոգով բոշան դառնում է  պետական լծակների տիրակալ,
-երբ օրվա իշխանություն հորջորջվողները իրենց քթից այն կողմ չեն ուզում տեսնել, 
-երբ դրանք  ապրում են «երկրում իշխանություն ունենալը  լավ բան է, եթե  էդ երկրում ժողովուրդը  պահաջներ չդնի եւ հլու ենթարկվի»  կարգախոսով, 
 
-երբ  150․000 հայ մարդու իր սեփական  տուն-տեղից  հանածները էդ մարդկանց օրվա հոգսը չեն ուզում հոգալ, 
-երբ  շարունակ ճամարտակում են իբր բյուջեից  տրվող  օգնությունների, իբր երկիր մտած  արեւմտյան աջակցությունների մասին, բայց դրանք այդպես էլ չեն հասցնում իրական հասցեատերերին, 
-երբ, մի խումբ   գյորմամիշ-բիրդան աղա դարձածները  քերում են  երկրի իրական տեր ժողովրդին եւ անպատիժ մնում,
- երբ շերեփն առած ընկել են  պետության ջանին ու  ճարպակալում են
-երբ էս ամեն ինչը դեռ  տարօրինակորեն հանդուրժող  հասարակությունը լուռ է ձկան պես, 
 
-երբ վախի մթնոլորտը  այդ պետության մեջ    լեռան պես  մեծ է ու անչափելի 
երբ մի հաստավիզ կենդանու թվում է պետությունը ինքն է ու իր թայֆան․․․
 -Երբ ելք կա, բայց ամեն անգամ  չգիտես ինչպես այդ ելքը ետնամուտք է տանում․․․
-Երբ պետությունը որպես պետություն չկա ու չկա
-Երբ այն տեղը, այն հաստատությունները, որոնք    պետության իմիտացիա են անում, զուտ տիկ-տոկի ծնգլիկ են։
-Երբ  այսպես, տիկ-տոկի  մեջ խրված ու տիկ-տոկի ռիթմով էլ ապրում ենք» ։

← Վերադառնալ ցուցակին