Լուրեր

Արցախի եւ ՀՀ-ի դեմ բոլոր պատերազմները սկսել է ադրբեջանը․ Մարգարիտ Եսայան

06.12.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ ՌԵսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախի եւ ՀՀ-ի դեմ բոլոր պատերազմները սկսել է ադրբեջանը

 
ալիեւն ասում  է   իբր պատերազմ չի ուզում Երեւանի դեմ, ասում՝ երաշխքներ է ուզում, որ պատերազմ չի լինի․․
Ու այստեղ, Երեւանում  թերուս եւ  նիկոլացավով  հիվանդ  որոշ տգետներ, հրճվում են, «վերլուծություններ» են անում, իբր, տեսեք՝ նիկոլի թիվն ա, դրա համար ալիեւը  պատերազմ չի ուզում․․Լացելու վիճակ․․․․Ինչ-որ մարդիկ բարբաջում են <խաղաղության խաչմերուկի> մասին, ու չեն ասում, որ  հենց էդ «խաչմերուկում»   խաչելու են մի ամբողջ հայ ժողովուրդ։
Ես էլ,  պարզապես,թարմացնելու համար  որոշ ճարպակալած   ու ինքնահավան  բռնապետիկների եւ նրանց   համար հորթային հրճվանք ապահովող զանգվածների ուղեղները, նշեմ կետ առ կետ․
 
1․ 1991-1994 թվերի պատերազմը սկսել է հենց ադրբեջանը, երբ Արցախի ժողովուրդը հռչակեց իր ինքնորոշման իրավունքը եւ իրեն հայտարարեց անկախ․․
2․ 20016-ի ապրիլյան քառօրյա, սկսեց ադրբեջանը եւ քթին կերավ մեր մարտունակ բանակի կողմից։
3․2002 թվականի   սեպտեմբերի 27-ի 44 օրյան սկսեց ադրբեջանը եւ  ներքին դավաճանների ձեռամբ՝ վերցրեց Արցախի 10 հազար քառակուսին
 
4․20021-ի սեպտեմբերի 13-ի պատերազմ, սկսեց ադրբեջանը եւ  մեր բանակի    սթափության  շնորհիվ, սսկվեց
5․ 2023-ի սեպտեմբերի 19-ը, ադրբեջանը Ստեփանակերտում եւ գյուղերում սկսեց հերթական ցեղասպանությունը եւ  Արցախի Հանրապետության էթնիկ բնակիչները մազապուրծ  , ստիպված, բռնի տեղահանվեցին իրենք հայրենիքից, Արցախն ամբողջովին դատարկվեց
6․ 20202-ից-2023 թվականների ընթացքում ադրբեջանը տեղային մարտերով, դավաճանության եւ ՀՀ իշխանությունների անգործության   պատճառով մոտ 200 կմ  մտան ՀՀ սուվերեն տարածք․․․ 
 
7․ ու եթե էլի պատերազմ լինի, կլինի նույն ադրբեջանի   ջանքերով եւ, , ինչպես 2002-ից  սկսյալ է՝ ներքին  դավճանների  թողտվությամբ․․բա, պատերազմ  պետք է  լինի, որ  դավաճանին դավաճան չասեն, բա զոհեր պիտի լինեն, որ դավաճանին դավաճան չասեն, բա պատերազմ լինի, որ  իր մեղքերի տոպրակը գցի ուրիշիների ջեբը․․․․
8․այսօր ադրբեջանի բանտերում մի քանի տասնյակ հայ   գերի կա, այդ թվում Արցախի բոլոր նախկին նախագահները, ԱԺ նախագահը, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը, Լեւոն Մնացականյանը․․ուրիշներ։
Ու ոչ մեկը, ՈՉ ՄԵԿԸ երաշխիք չի ուզում ադրբեջանից, որ էդ մարդկանց  անվտանգ ու առողջ շտապ տեղափոխեն հայրենիք։
Սա նիկոլի Հայաստանն է ու ալիեւը պատերազմ չլինելու երաշխի՞ք է  ուզում․․
 
Յաա, իրո՞ք․․․․․
Ձեռագիրը՝ նույնը, սցենարը՝  մաշված, դերակատարները՝   անասելի լկտի» ։

← Վերադառնալ ցուցակին