Լուրեր

Ուկրաինային սիրաշահելով ոչ թե ՌԴ-ին եք վատություն անում, այլ՝ Հայաստանի շահերին․ Շարմազանով

12.12.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ուկրաինային սիրաշահելով ոչ թե ՌԴ-ին եք վատություն անում, այլ՝ Հայաստանի շահերին։
 
Զելենսկին Ադրբեջանին շնորհավորում է Արցախը գրավելիւ առթիվ,Կիեւի փողոցները ողողված էին ադրբեջանահաճո պաստառներով,ի սկ նիկոլիստներն իրար հերթ չտալով ուկրաինացի պաշտոնյաների հետ են դեմոնստրատիվ հանդիպում։
Բուչա գնալը քիչ էր,հիմա էլ Զելենսկու ու Կուլեբայի հետ են հանդիպում։
Ու՞մ եք վատություն անում։
 
Եթե կարծում եք Ռուսաստանին՝ սխալվում եք։
Շուտով  մեր հասարակությունը կքաղի ձեր էշության արդյունքները» ։

← Վերադառնալ ցուցակին