Լուրեր

Իմացել են՝ իրենց տեր Ալիևը գնում է ընտրությունների, ու հավաքվում են՝ հասկանալու, թե ինչպես օգնեն Ալիևին՝ էլի հաղթելու. Աննա Մկրտչյան

13.12.2023

 Օրերս հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս շաբաթ կայանալիք քաղաքական ժողովն, ի տարբերություն նախորդի, նեղ կազմով է անցնելու, պատգամավորների մեծ մասն, ինչպես նաև այլ հրավիրյալներ չեն լինի:

Oragir.News-ը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել ՔՊ պատասխանատուների հետ, պարզելու համար, թե ինչով է պայմանավորված նեղ կազմով քննարկում անելը, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Oragir.News-ը նույն հարցն ուղղեց նաև ընդդիմադիր գործիչ Աննա Մկրտչյանին, ում կարծիքով՝ ՔՊ-ից լավ բան սպասել պետք չէ. «ՔՊ կույտի հավաքույթները, դրանց կազմն ու բովանդակությունն ինձ ամենևին չեն հետաքրքրում։ Երբևէ չեմ հետաքրքրվել դրանց նիստերից և տեղեկատվության չեմ տիրապետում։ Դրանց կազմն էական չէ, բոլորը անկամք ու անդեմ կկատարեն այն, ինչ կհրամայեն իրենց։ Ինչ վերաբերում է դրանց կողմից ձեռնարկվող քայլերին, ինձ համար ակնհայտ է՝ լավ բան սպասել չի կարելի։ ՔՊ յուրաքանչյուր հավաք ունի կոնկրետ ուղղվածություն։ Այն է՝ հանդես գալ հայ ժողովրդի դեմ։ Այդպես է եղել մինչև հիմա և այդպես էլ շարունակվելու է։ Հայ ժողովրդին դեմ լինելն այդ կույտի էությունն է։ Թույլ տվեք ենթադրություն անելով ասել, որ իմացել են՝ իրենց տեր Ալիևը գնում է ընտրությունների, ու հավաքվում են՝ հասկանալու, թե ինչպես օգնեն Ալիևին՝ էլի հաղթելու ու էլի ամրանալու»։

oragir.news

← Վերադառնալ ցուցակին