Լուրեր

Դե ոնց «Նիկոլ դուխով» գոռալով բերեցիք փորձանքին մեր գլխին կապեցիք,տենց էլ դուրս եկեք փողոց ու հեռացրեք․ Շարմազանով

10.01.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուղիղ 1 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին հայերին»։

Մտա՞վ ուղեղներդ։
 
Ասում եմ Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան տանդեմը հասել էր նրան,որ ոչ միայն Շուշին,Հադրութը,Ասկերանն ու Մարտակերտը,Մարտունին, Ճարտարն ու Ստեփանակերտն էին մնալու հայերին,այլ նույնիսկ Լաչինն ու Քելբաջարը։
Նիկոլի ԱԽՔ-ին էլ ասեք,սա է եղել հայանպաստ բանակցությունը, ոչ թե ձեր բանակցածը՝ ամեն ինչ հանձելը թշնամուն։
 
Դե ոնց «Նիկոլ դուխով» գոռալով բերեցիք փորձանքին մեր գլխին կապեցիք,տենց էլ դուրս եկեք փողոց ու հեռացրեք»։

← Վերադառնալ ցուցակին