Լուրեր

Այնպես որ, նիկոլիզմի նեոբոլշեւիզմը երեւի ոգեշնչվել է բոլշեւիկների տխուր օրինակով․ Շարմազանով

02.02.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1937-ի օգոստոսին կալանավորվեց ԽՍՀՄ մարշալ Սեմյոն Բուդյունու կինը՝ Մեծ թատրոնի մենակատար Օլգա Միխայլովա-Բուդյոնայան։

Օլգան  Բուդյոնայան ազատության մեջ հայտնվեց միայն 1953 -ին։ 
1938-ի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կալանավորվեց ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության նախագահ Միխայիլ Կալինինի կինը՝ Եկատերինա Կալինինա-Լորբերգը։
 
Նա անազատության մեջ մնաց 7 տարի։
1949-ի հունվարի 9-ին բոլշեւիկները կալանավորեցին ԽՍՀՄ կարկառուն գործիչ,Ստալինի նվիրյալ ընկել, ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարար,ԽՍՀՄ Մինիստրների Սովետի նախագահ Վյաչեսլավ Մոլոտովի կնոջը՝ Պոլինա Ժեմչուժինային։
Ստալինի կենդանության օրոք Մոլոտովը չէր էլ համարձակվում կնոջ անազատության մեջ մնալու հարցը քննարկել։
 
Մոլոտովի կինը 4 տարի մնաց բանտում եւ ազատվեց Բերիայի կողմից միայն Ստալինի մահից հետո՝ 1953-ի գարնանը։
Այնպես որ, նիկոլիզմի նեոբոլշեւիզմը երեւի ոգեշնչվել է բոլշեւիկների տխուր օրինակով…»։
 

← Վերադառնալ ցուցակին