Լուրեր

Հարկ համարեցի ինքս էլ հատուկ շեշտել երրորդ նախագահի այս միտքը. Մարգարիտ Եսայան

16.02.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« «Բոլոր այն մարդիկ, ովքեր պահանջել են իմ հրաժարականը, թող հիմա ասեն՝ ինչի՞ են հասել» . Սերժ Սարգսյան

 

Համոզված եմ, որ որպես պրոֆեսիոնալ լրագրողներ, Սերժ Սարգսյանի այսօր հնչեցրած   նաեւ այս միտքը բոլորը  կգրեն  ու կկարեւորեն,  բայց , հարկ համարեցի ինքս էլ հատուկ շեշտել  երրորդ նախագահի այս միտքը, որովհետեւ 2020-ի  չարաբաստիկ պատերազմից հետո, առավոտից-իրիկուն  այս հարցն է   գլխիս մեջ, իրոք՝ ի՞նչի հասաք, տղերք․․․» :

← Վերադառնալ ցուցակին