Լուրեր

Իրանի հետ քննարկումների և առավել խորը համագործակցության մեծ դաշտ կա․ Տիգրան Աբրահամյան

18.02.2024

  ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Իրանի Իսլամական Հանրապետության Կովկասի ուսումնասիրության ինստիտուտում, փակ ձևաչափով հանդիպումներ, մտքերի փոխանակումներ ենք ունեցել Հարավային Կովկասի հարցերով զբաղվող փորձագետների հետ:
 
Քննարկման առանցքում Հարավային Կովկասում զարգացող նոր իրադարձություններն են, որոնք հատկապես տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից մեծ մտահոգություններ է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Իրանում:
 
Իրանի հետ քննարկումների և առավել խորը համագործակցության մեծ դաշտ կա, որը բխում է երկու երկրների առաջնային շահերից (թե ինչ է սրա մասին մտածում ՀՀ իշխանությունը լրիվ այլ թեմա է) » :

← Վերադառնալ ցուցակին