Լուրեր

Մարդկային ճակատագրերի ու կյանքերի հաշվին յոլա գնացող արկածախնդիրներ են սրանք․ Շիրազ Խաչատրյան

23.02.2024

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Ոչ մի կասկած չկա, որ սրանք ինչ անում են, միտումնավոր են անում, լավ հաշվակելով նաև իրենց քայլերի ու դրանից բխող հետևանքների հաջորդականությունը:
 
Ասել եմ, էլի կասեմ, սրանք երբ որ պետք է խոսեն, չեն խոսում, իսկ երբ որ չպետք է խոսեն, հռետորաբանության դոզան նպատակաուղղված, սադրիչ կերպով արհեստականորեն բարձրացնում են էն աստիճանի, որ վատ հետևանքներն իրենց սպասեցնել չեն տալու:
 
Մարդկային ճակատագրերի ու կյանքերի հաշվին յոլա գնացող արկածախնդիրներ են սրանք, ուրիշ ոչինչ.․․»։
 

← Վերադառնալ ցուցակին