Լուրեր

Ընդդիմությունը որևէ կոնկրետ քայլ հիմնականում չի արել, որպեսզի կանխի Նիկոլ Փաշինյան կոչվող արհավիրքը. Տիգրան Վարդանյան

14.03.2024

 ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ընդդիմությունը որևէ կոնկրետ քայլ հիմնականում չի արել, որպեսզի կանխի Նիկոլ Փաշինյան կոչվող արհավիրքը: Ասել Շարմազանովի` բացի էմոցիոնալ ճիչերից ու արդարություն պահանջող մտքերից ուրիշ բան տեղի չի ունեցել... Ցանցերում ենք միայն մինչև Բաքու հասնում, Նիկոլին թաղում, Արցախ ու Նախիջևան ազատագրում, իսկ գետնի վրա ի՞նչ ենք անում` կոչեր, կենացներ, կանխատեսումներ, պարզապես կանխող չկա...
 
Ու եկեք անկեղծլինենք, համենայնդեպս այսօրվա դրությամբ, որպես հասարակություն պարտվել ենք և՛ Նիկոլին, և՛ իր տերերին: Մեկ այլ հասարակությունում այսպիսի հանցագործություններից, ոճրագործություններից ու դավաճանություններից հետո, որևէ ղեկավար իր թիմի հետ միասին իշխանության չէր լինի, էլ չեմ ասում ողջ կլինե՞ր արդյոք:
 
Կամ մենք կլսենք Նիկոլ Փաշինյանի խռխռոցը, կամ Հայաստանի, բայց այն, որ այսօրվա դրությամբ մենք պատրաստ չենք պետություն ունենալուն, կարծում եմ` փաստ է: Եթե պատրաստ ենք, ապա ինչու՞ են սրանք դեռ իշխանության կամ ինչու՞ են Բաքվի բերդերում «մեռնում» Արցախի ռազմաքազաքական ղեկավարությունն ու մեր ռազմագերիները...»։

← Վերադառնալ ցուցակին