Լուրեր

Այսօր ՀՀ վարչապետ, պետական և քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 17-րդ տարելիցն է․ Արտակ Զաքարյան

25.03.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այսօր ՀՀ վարչապետ, պետական և քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 17-րդ տարելիցն է: Մարդ, որին չփոխեց ո´չ պաշտոնը, և ոչ էլ ճանաչումը:
Մարդը դառնում է հիշողություն մահվանից հետո, բայց նրա հիշատակի մասին խոսում են որպես մարդու, ով ապրել է իր բաժին կյանքը մտքի և սրտի անվրեպ թելադրանքով:
 
Այդքան մարդու ընկեր, այդքան հայ, որպիսին Անդրանիկ Մարգարյանն էր մեկտեղել իր կարճուերկար կյանքի մեջ` հազվագյուտ են մեր օրերում:
Այդպիսին էր, և այդպես էլ մնաց մեր ժողովրդի հիշողության մեջ` անկեղծ, նվիրված, հայրենապաշտ Մարդ»:

← Վերադառնալ ցուցակին