Լուրեր

Մոտ 20 տարի առսջ մի առիթով խոսում էինք նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասին․ Մարգարիտ Եսայան

25.03.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Մոտ 20 տարի առսջ մի առիթով խոսում էինք  նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասին եւ մեկ այլ վարչապետ,այդ ժամանակ արդեն նախկին,Հրանտ Բագրստյանը, շատ լուրջ ասաց.«Մարգո ջան,Անդրանիկ Մարգարյանը մեր քաղաքական դաշտի մերանն է»։
 
 
Այդ ժամանակ ես, լրագրողս, ամբողջությամբ չընկալեցի Բագրատյանի խոսքը։Անցան տարիներ եւ հիմա եմ հասկանում, թե ինչ խորքային բնութագիր էր դա։
 
Հոգիդ լույսերի մեջ, պարոն վարչապետ։
Թեպետ համոզված եմ, շատ է անհանգիստ»։
 

← Վերադառնալ ցուցակին