Լուրեր

Այսօր նիկոլական մի քանի «դատավորիկներ» , պուճուրիկ-մարդուկներ, հատուկ հրահանգով ձեզ ազատազրկել են․ Մարգարիտ Եսայան

29.03.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Վազգեն Սաղաթելյան եւ Նարեկ Սամսոնյան, տղերք ջան, դուք   ճիշտ եք, եւ ձեր բոլոր վերլուծություններն ու գնահատականներն են ճիշտ․․․այսօր նիկոլական   մի քանի  «դատավորիկներ» ,  պուճուրիկ-մարդուկներ,  հատուկ հրահանգով ձեզ ազատազրկել են, բայց դուք  եք ուժը եւ շուտով, շատ շուտով ոչ միայն դուք, տղերք, ոչ միայն Արմեն Աշոտյանն ու Նարեկ Մալյանը, ոչ միայն Արամայիս Ասլանյանը, այլեւ՝  բոլոր մյուս քաղբանտարկյալները, լինելու եք ազատության մեջ եւ  համատեղ ջանքերով ազատության մեջ է լինելու նաեւ մեր բոլորի հայրենիքը․․․

Չկասկածեք․․․» ։

 

← Վերադառնալ ցուցակին