Լուրեր

Մեր վերջին հաղթանակ պատերազմն ապրիլյանն է․ Կարեն Ավագյան

02.04.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր վերջին հաղթանակ պատերազմն ապրիլյանն է։ 

Այն խոսում է մի բանի մասին։ Մեզ համար անհրաժեշտ նվազագույնը հայրենիքի արժանապատիվ պաշտպանությունն է, Արցախը հայկական պահելն ու Արցախի երաշխավոր Հայաստանն ամրացնելը։ 
 
Պետությունը կվերականգնվի ու ապրիլյանի հաղթանակ կերտողները կունենան արժանի հետնորդներ։
 
Խոնարհում քառօրյա հաղթանակը կերտողներին»։

← Վերադառնալ ցուցակին