Լուրեր

Ոստիկանությունը մասնագիտական տո՞ն է նշում, ո՞րն է այդ մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը

16.04.2024

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ոստիկանությունը մասնագիտական տո՞ն է նշում, ո՞րն է  այդ մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը:
Բոլոր այն նորմալ ոստիկանները, ովքեր տեղյակ չեն` ասեմ, որ իրենց տոնին ընդառաջ, իրենց համածառայակից ընկերները, քննչական կոմիտեից Ձերբակալվածների պահման վայր մարդ տանելիս, մտել են մի խուլ տեղ, կանգնեցրել մեքենան, իջել իբր բնական կարիքներ հոգալու, իսկ այդ ընթացքում 3-4 դիմակավորված անձ, առևանգել են ձերբակալված անձին` Սամվել Վարդանյանին, քարշ տվել մեքենայից 10 մետր հեռու և վերջին ստորություններն արել:
 
Մի քանի րոպե հետո հետ քարշ տվել դեպի մեքենան ու այդպես թողել: Դրանից անմիջապես հետո ձերբակալվածներին ուղեկցող ոստիկանները վերադարձել են մեքենան ու «ձև բռնել», թե տեղյակ չեն տեղի ունեցածից:
 
Քաղաքական իշխանությունը` ՆԳ նախարարով, «նիկոլական օպերացիային» տեղյակ այլ դեմքերով, աննախադեպ այլանդակության է դիմել:
Ձերբակալվածին ուղեկցող ոստիկանների անուն, ազգանունները բնականաբար համապատասխան մատյաններում նշված են: Լավ դուք չե՞ք մտածել, թե ոնց եք դա մարսելու, չե՞ք մտածել, որ մի օր ձեր Նիկոլը չի լինելու և իրավապահները գալու են ձեր հետևից և հանցագործներին հատուկ ձևով գործողությունների դիմելու:
Ձերբակալվածին դիմակներով առևանգողների բանդան տեղյակ է չէ՞, որ մի օր իրենց անունները տալու են ու դա անելու են հենց իրենց հանձնարարություն տվողները ու ձեր նկատմամբ ճիշտ նույն մեթոդներն են կիրառելու:
 
Իշխանությունն իր քաղաքական մահվան ընդառաջ ոչնչացնում, այլանդակում, բարոյազրկում է իր կողքին գտնվող և իշխանական վայելքներից օգտվող բոլոր դեմքերին` հետագայում տարբեր բանտախցեր քարշ տալու հեռանկարով:
ՀԳ. Այսօր մի խումբ պատգամավորների հետ այցելել ենք Ձերբակալվածների պահման վայր` տեսակցելու Սամվել Վարդանյանին»:

← Վերադառնալ ցուցակին