Լուրեր

Մենք մեր պայքարը սկսել ենք վեց տարի առաջ․ Մարգարիտ Եսայան

07.05.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

 
 «2018-ի  չարաբաստիկ, հայտնի  իրադարձություններից ի վեր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եղել է  քպիկների, ապա՝ դրանց իշխանության  առաջին, այն ժամանակ՝ միակ ընդդիմադիր ուժը։  Մենք միայն ուրախ ենք, որ տարիների ընթացքում  մեր շարքերը համալրվել են եւ արդեն ամբողջ ժողովուրդն  է սրանց ընդդիմանում եւ պայքարում  է սրանց դեմ։ 
 
Մենք  մեր պայքարը  սկսել ենք վեց տարի առաջ եւ ցայսօր   պայքարել ու պայքարում ենք մեր հայրենիքը ներսից զավթածների դեմ, այս թրքհամոլներից երկրին  ազատելու համար։  
 
Մեր պայքարը ոչ մի  րոպե չի դադարել երեկ, չի դադարել այսօր եւ չի դադարելու քանի դեռ երկիրը չի ազատագրվել   զավթիչներից, չկասկածեք․․․»։

← Վերադառնալ ցուցակին