Լուրեր
Փաստորեն Հայաստանում բռնությունը ցուցարարների նկատմամբ 2022-ի հունիսի 3-ին ու 2024-ի հունիսի 12-ին ընդունելի էր, եթե որեւէ ծպտուն Արեւմուտքը չի հանել․ Շարմազանով
12.12.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաստորեն Հայաստանում բռնությունը ցուցարարների նկատմամբ 2022-ի հունիսի 3-ին ու 2024-ի հունիսի 12-ին ընդունելի էր, եթե որեւէ ծպտուն Արեւմուտքը չի հանել։
Սա երկակի ստանդարտների հերթական ցինիկ դրսեւորումն է։
Թե՞ ժողովրդավարական ցուցարարներ են համարվում միայն նրանք, ովքեր սպասարկում են գլոբալ Արեւմուտքի եւ ոչ թե սեփական պետության շահերը»։