Լուրեր
Հրիփսիմե Ջեբեջյան ջան, պինդ կաց․ Աշոտյան
20.03.2025

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ըստ պատմական աղբյուրների, առաջին մեխանիկական հակաբեղմնավորիչները պատրաստվում էին հորթերի կաշվից կամ ոչխարների աղիներից։
Ժամանակի ընթացքում գիտատեխնիկական առաջընթացը ներխուժեց նաեւ այս ոլորտ եւ ի հայտ եկան բազմաթիվ նոր նյութեր։
Աշխարհն առաջ գնաց, սակայն դատելով քաղաքական դաշտի իշխանական շատ կոնկրետ ներկայացուցչի այսօրվա պահվածքից եւ կաշվի հաստությունից, կարելի է եզրակացնել, որ այդ ոլորտի իննովացիաները նրան շրջանցել են։
Հրիփսիմե Ջեբեջյան ջան, պինդ կաց։
Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն եւ հասանելիություն։
Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի եւ չի կարող արձագանքել նաեւ ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։
Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը» ։