Լուրեր

Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց անհետ կորած մեր հայրենակիցների հարազատների հետ 5.5 ժամ տևած փակ լսումները. Տիգրան Աբրահամյան

31.03.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
 «Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց անհետ կորած մեր հայրենակիցների հարազատների հետ 5.5 ժամ տևած փակ լսումները, որին մասնակցում էին ուժային կառույցների ղեկավարներ, նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
 
Որքան էլ տարբեր պաշտոնյաներ փորձում էին անուղղակի համոզել, որ անհետ կորած մեր հայրենակիցների փնտրտուքի կամ ճակատագրերի պարզելու վերաբերյալ որոշակի աշխատանք է տարվում, այնուամենայնիվ առկա իրողություններն ու հարցուպատասխանը ճիշտ հակառակի մասին են խոսում:
 
Թեև անհետ կորած մեր քաղաքացիների հարազատները բազմաթիվ հարցադրումներ անելու և մեկնաբանություններ հնչեցնելու առիթներ ունեցան, սակայն իմ տպավորությամբ, իրավասու պաշտոնյաները ավելի շատ գործի իմիտացիա էին ներկայացնում, քան բավարարում իրենց ուղղված օբյեկտիվ պահանջները:
Ընդհանուր մթնոլորտը հասկանալիորեն էմոցիոնալ էր, որովհետև անհնար է սառնասրտորեն վերաբերել երկրի պաշտպանության մեկնած և սեփական օջախներ չվերադարձած անձանց շուրջ ստեղծված անորոշությանը և նրանց հարազատների ծանր ապրումներին» :

← Վերադառնալ ցուցակին