Լուրեր
Հայրենիքի վաճառականը տեղ չունի հայոց պատմության մեջ. Լեւոն Նազարյան
04.04.2025
«Հայրենիքի վաճառականը տեղ չունի հայոց պատմության մեջ»,- այս գրառումն է թողել քվեաթերթիկի վրա ՀՀԿ խորհրդի անդամ Լեւոն Նազարյանը, որը մասնակցեց այսօր «Սրբազան պայքար» շարժման համակիրների՝ «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման համակիրներն այսօր եւս շարունակել են «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» նախաձեռնությունը: Բազմաթիվ քաղաքացիներ իրենց անվստահությունն են հայտնել իրենց ստորագրությունը դնելով համապատասխան թերթիկներում: Փաշինյանին հայրենիքի վաճառական համարող Նազարյանից «Սրբազան պայքարի» համակիրները հետաքրքրվեցին ինչ կասեր Փաշինյանին, եթե նրա հետ հանդիպեր. «Ինձ թվում է՝ մենք իրար հանդիպելու առիթ չենք ունենա, որովհետեւ, երբ այդ առիթը ստեղծվի, ինքը կլինի պատասխանատվության այնպիսի գոտում, ինչը կենթադրի ադեկվատ հնարավորություններ: Այսինքն՝ ինքը կլինի մեղադրյալի աթոռին, մենք կլինենք իր դատավարությանը» :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
