Լուրեր

Հայաստանի ներսում հակա-հայկականությունը, հակա-հայությունը ահռելի չափերի է հասնում․ Եսայան

18.04.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հայաստանի ներսում հակա-հայկականությունը, հակա-հայությունը ահռելի չափերի է հասնում, հային՝ հայի դեմ հանելու թուրքական   օրակարգը անցած  հարյուրամյակների մեջ ոչ միայն չի փոխվել, այլեւս ավելի սոսկալի չափերի է հասել։ 
Այսօր, հենց հիմա   հային ոչ միայն դրսի,այլեւս ներսի թրքացածներն են  հանում մեկմեկու դեմ։  
 
Նման եղեռագործություն՝ Արցախում դարերով ապրող /ապրած/հայ մարդը ընդդեմ Արցախում դարերով ապրող /ապրած/հայ մարդու  , ոչ մի ժամանակ չի եղել։ 
Չի եղել այսքան եղբայրատյացոություն։
Ժամանակին հորինված ղարաբաղցի-հայաստանցի  կեղծ օրակարգն այսօր լայն թափով   վերաճում է համատարած   հակահայկական թշնամանքի։ 
Ու մեր հույսը էլի մնում է Աստված։
 
Մինչեւ ե՞րբ  կարող է նա իր միածին  որդուն խաչի հանել, մարդուն իր մեղքերից ազատելու համար։
Մինչեւ ե՞րբ․․․»։

← Վերադառնալ ցուցակին