Լուրեր

Նախագահի շուրջ տասնյակ տարիներ հյուսված հեքիաթները նույնիսկ փշրվել են իշխանականների համակիրների շրջանում․ Խաչատրյան

21.04.2025

 ՀՀԿ խորհդրի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«ՀՀ գլխավոր դատախազության  կողմից  բողոքը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման վերաբերյալ դատական գործի նոր քննությունը լավագույն ցուցիչներից է, թե ինչպիսի խայտառակ, ծանր ու հիմար վիճակի մեջ է այս իշխանությունը և պետական համակարգն ընդհանրապես։
 
Նախագահի շուրջ տասնյակ տարիներ հյուսված հեքիաթները նույնիսկ փշրվել են իշխանականների  համակիրների շրջանում, երբ յոթ տարի շարունակ նախկին թալանի, Բաղրամյան 26 «տարվող»  ճամպրուկների հետքերով որևէ «բացահայտում» չի եղել, և , օրինակ,  էս անճարների  հույսը մնացել է դիզվառելիքի գործը նոր քննության ուղարկելու վրա։
 
Բարձր հնչեղությամբ գործերի հետևում ուղղակի ներկայացվող ստեր են, թվեր են, ոչ ավելին, իսկ նախորդ շաբաթվա Ազգային ժողովի՝ կառավարության գործունեության 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ Փաշինյանի ներկայացրած ամպագորգոռ թվերը ևս  նույն սերիալի տրամաբանության մեջ են։ Իսկ հասարակության հեգնական վերաբերմունքն արդեն սովորական բան է դարձել իշխանականների ամեն մի հայտարարության ֆոնին։
 
Սրանց կողմից  «խոշոր կոռուպցիոն բացահայտումների» մասին հայտարարություները, բոլոր ոլորտներում «խոստումները»  ոչ այլ ինչ են, քան ուղղակի հանրության զգացմունքների վրա խաղալու միջոց․․․»  ։

← Վերադառնալ ցուցակին