Լուրեր
Ներքնաշորի առեղծվածի գերին չի կարող նույնիսկ տալ երրորդ նաղագահի անունը․ Հարությունյան
22.04.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ներքնաշորի առեղծվածի գերին չի կարող նույնիսկ տալ երրորդ նաղագահի անունը:
Սերժ Սարգսյանի դերակատարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անուրանալի է։ 2008-2018թթ. Հայաստանն ակտիվորեն զարգացրեց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը՝ այն դարձնելով պատմական արդարության և անվտանգության մաս։
Խոսենք որոշ փաստերով՝
1. 2015 թ․՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները.
Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ և անմիջական վերահսկողությամբ կազմակերպվեցին գլոբալ մասշտաբի միջոցառումներ՝ ի հիշատակ 1915 թվականի զոհերի։ Երևանում կառուցվեց Ցեղասպանության 100-ամյակի հուշապատ և այդ օրը մասնակցեցին մի շարք պետությունների նախագահներ, կառավարական պատվիրակություններ և միջազգային կազմակերպություններ։
2. «Ընդդեմ հանցագործության՝ ցեղասպանության» գլոբալ ֆորում.
2015 թ․ ապրիլին Երևանում անցկացվեց միջազգային գիտաժողով՝ ցեղասպանությունների կանխարգելման թեմայով։ Մասնակցում էին մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավաբաններ, գիտնականներ ու միջազգային փորձագետներ։ Այս ֆորումն ուղերձ էր ամբողջ աշխարհին՝ ցեղասպանությունը որպես հանցագործություն կանխելու անհրաժեշտության մասին։
3. Պաշտոնական ուղերձներ միջազգային հանրությանը.
Սերժ Սարգսյանը բազմիցս հստակ ուղերձներ հղեց համաշխարհային հանրությանը՝ ընդգծելով, որ ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտ է ոչ միայն անցյալի արդարության համար, այլև ապագա ցեղասպանությունները կանխելու։ Նրա ելույթներն ՄԱԿ-ի ամբիոնից, ԵԽԽՎ-ում և այլ միջազգային հարթակներում ընդգծում էին այս գիծը։
4. Թուրքական սահմանների բացման հարցում սկզբունքային դիրքորոշում.
Թեև նրա նախագահության ժամանակ սկսվեցին «Հայ-թուրքական արձանագրությունները», Սերժ Սարգսյանը չգնաց զիջումների ցեղասպանության ճանաչման հարցում։ Երբ պարզ դարձավ, որ Թուրքիան առաջադրում է նախապայմաններ՝ այդ թվում՝ ցեղասպանության հարցի շրջանցում, Սարգսյանը սառեցրեց գործընթացը։
5. Սփյուռքի հետ համագործակցություն.
Սերժ Սարգսյանի օրոք խորացավ համագործակցությունը սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են ցեղասպանության ճանաչման քարոզչությամբ։ Պետությունը սատարեց այդ գործունեությանը՝ ինչպես նյութապես, այնպես էլ դիվանագիտական մակարդակով։
6. Բազմաթիվ երկրների կողմից ճանաչում՝ նրա պաշտոնավարման տարիներին.
Այդ տարիներին ցեղասպանությունը ճանաչեցին Բոլիվիան, Չիլի, Լյուքսեմբուրգ, Բրազիլիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս և այլ տարածաշրջաններ ու պետություններ։ Սերժ Սարգսյանը ողջունում էր այս քայլերը և վերահաստատում Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու արդարության վերականգնման ուղին» ։