Լուրեր
Հանրապետականն ամեն տարի էլ միանում է Ջահերով երթին, դա միայն Դաշնակցությանը վերաբերող թեմա չէ. Տիգրան Աբրահամյան
23.04.2025

ՀՀԿ-ն այսօր միանալու է Ջահերով երթին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հանրապետականն ամեն տարի միանում է, ինչ-որ նոր բաների մասի՞ն եք ասում, ի՞նչ է։ Հետո էլ՝ Դաշնակցությունը, որ անում է՝ դա նեղ կուսակցակա՞ն բան է։ Ցեղասպանության ճանաչման գործընթացը բացառապես Դաշնակցությանը վերաբերող թեմա՞ է։ Հանրապետականը այդ անհիշելի ժամանակներին այդ այս թեմայի մեջ է, էլ չեմ ասում՝ իմ ու իմ նման շատերի ուղիղ մասնակցությունը ամեն տարի է այդ երթերին»։
Աղբյուր՝ Փաստինֆո
pastinfo.am