Լուրեր

Շարմազանովը խոսեց բոլորիս սրտով ու բոլորիս անունից․ Սարոյան

29.04.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Երեկվանից բոլորս ոգևորված ենք Էդուարդ Շարմազանովի` Մոսկվայում ունեցած ելույթով: Ինչ իրեն հիշում եմ` այդպիսին է, հնարավոր բոլոր առիթներով ու հարթակներում բարձրացնում է հայկական օրակարգը, տեղն եկած դեպքում էլ` ծանր հարվածներ հասցնում ադրբեջանական քարոզչությանը: 
 
Շարմազանովը խոսեց բոլորիս սրտով ու բոլորիս անունից: Արցախի էջը չի փակվի այնքան ժամանակ, քանի հանուն հայկական Արցախի պայքարը բազմաթիվ նվիրյալներ ու դրոշակակիրներ ունի»:

← Վերադառնալ ցուցակին