Լուրեր

Ինչու՞ երեկ համացանցում լայն տարածում գտավ և հանրության մեծ շրջանակների կողմից դրական արձագանքի արժանացավ Էդուարդ Շարմազանովի մոսկովյան ելույթը․ Խաչատրյան

29.04.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ինչու՞ երեկ  համացանցում  լայն տարածում գտավ և հանրության մեծ շրջանակների կողմից դրական արձագանքի արժանացավ Էդուարդ Շարմազանովի մոսկովյան ելույթը: 
Խնդիրը ոչ միայն Շարմազանովի կողմից ադրբեջանական սադրանքներին ուժեղ պատասխանելու, հակադարձելու մեջ չի, այլ  այն, որ մարդիկ ուղղակի փնտրում են հստակ, ուժեղ, վստահելի և ազգային շահերից բխող խոսք, ինչի ականատեսը եղանք երեկ:
 
Մարդիկ հոգնել են պոպուլիստական և դատարկ խոսքերից, նրանց պետք է խորքային ու արժանապատիվ ասելիք դրսում, որի մեջ կա և միտք, և հոգի: 
Շարմազանովի ելույթը այդպիսին էր, երբ իշխանական հռետորաբանության բացակայության պայմաններում գոնե քաղաքական դեմք ու հետագիծ ունեցող գործիչը միջազգային հարթակում խոսում է արժանապատիվ  ձևով և ուժեղ Հայաստանը պատկերացնող ասելիք հնչեցնում: 
 
Վստահ, արժանապատիվ, առանց երկիմաստության, խղճահարություն չպահանջող, ազգային ցավը ընդունող, բայց նաև ապագայի հանդեպ հավատ ներշնչող խոսքի կարիք ունի մեր ժողովուրդը, ոչ թե անընդհատ հուսահատեցնող ու նվաստացող...»։

← Վերադառնալ ցուցակին