Լուրեր
«Փաշինյանի Հայաստանում» ամեն ինչ հենց այսպես է լինում․ Գրիգորյան
01.05.2025

ՀՀԿ խորհդր անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Փաշինյանի Հայաստանում» ամեն ինչ հենց այսպես է լինում ու լինելու է այնքան ժամանակ, որքան վերոգրյալ սուբյեկտը մնա ՀՀ վարչապետի աթոռին։
Չգիտեմ, անկեղծ ասած, կապիտուլյանտն ու իր թիմը ինչով են առհասարակ մտածում, բայց սենց բեսպրեդելը սովորաբար չի մարսվում։ Կարելի է ուղղակի համաշխարհային պատմություն ուսումնասիրել ու հասկանալ։ Եթե ուսումնասիրությունից հետո միևնույն է՝ շարունակվում է էս ոճով, ապա ենթադրում եմ, որ մտածելու և ուսումնասիրելու համար, ինչպես միշտ, օգտագործվել է 5-րդ կետը...
Խիստ վտանգավոր է, երբ գործող պաշտոնյան՝ 15-20 հոգով, տեսախցիկների առջև դաժան ծեծի է ենթարկում քաղաքացու, և հետո այդ նույն տեսախցիկների առաջ ցուցադրաբար բերման են ենթարկում հենց ծեծվածին, որպեսզի բոլորը տեսնեն, որ իշխանության մարդը անձեռնմխելի է։ Ինքը կարող է քֆրտել, ծեծել, հետո էլ հանգիստ ժողով անել ու որոշել՝ ով իրավունք ունի մասնակցելու հանրային քննարկումներին, իսկ ով՝ ոչ։
Հիմա առնվազն տարօրինակ է, որ Նոր Նորքի թաղապետը դեռ ժողով է անում, հարցերի է պատասխանում ու շարունակում է նստած լինել այդ սենյակում։ Եթե նա շարունակի այնտեղ նստել, դա նշանակում է, որ նիկոլ փաշինյանի քաղաքական թիմը մտել է վերջնական հոգեվարքի և խառնաշփոթի փուլ։ Տեղի ունեցածը ունիկալ բեսպրեդելի դրսևորում էր, և ոչ մի կապ չունի «պետություն» հասկացողության հետ։
Թաղապետը պետք է հեռացվի կամ պատասխանատվության ենթարկվի՝ իր տարածքում և իր անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար։
Երևանի քաղաքապետն էլ պետք է պատասխան տա իր ենթակաների կատարած բեսպրեդելի համար։ Նա ևս պետք է կրի քաղաքական պատասխանատվություն» :