Լուրեր

Այս առաքելությունը մեծ պատիվ է ինձ համար․ Դերզյան

06.05.2025

 ՀՀԿ խորհդրի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի ընկերներ,

Վերջերս ինձ պատիվ է վերապահվել ստանձնելու Համաշխարհային երիտասարդական փառատոնի (ԵՀՓ) Հայաստանի ներկայացուցիչի առաքելությունը։  Այս առաքելությունը մեծ պատիվ է ինձ համար։
 
Ուզում եմ տեղեկացնել, որ սեպտեմբերին Նիժնի Նովգորոդ քաղաքում տեղի է ունենալու ԵՀՓ-ի միջազգային ֆորումը՝ շուրջ 2000 մասնակիցներով աշխարհի տարբեր երկրներից։ Ուրախ եմ, որ հնարավորություն կունենամ համակարգելու հայկական պատվիրակության աշխատանքը, որպեսզի միասին արժանապատվորեն ներկայացնենք մեր երկիրը, մշակույթն ու ինքնությունը
Մինչ ֆորումը, պատվիրակությունը կստանա օրհնություն Նիժնի Նովգորոդի հայկական եկեղեցում։ Կազմակերպելու ենք հանդիպում մեր հայ համայնքի հետ, մեկնելու ենք հայկական մշակույթի ողջ զինանոցը միջազգային հարթակում ներկայացնելու միտումով։ Մոտ օրերս կներկայացնեմ մանրամասներ այն մասին, թե որ ոլորտների շրջանակներում կձևավորվի պատվիրակությունը։ 
 
Այս անգամ ֆորումը խիստ ոլորտային է լինելու և ընտրելու ենք լավագույններին։ 
Հայտերի ներկայացման ձևաչափի մասին կտեղեկացնեմ մոտ օրերս։

← Վերադառնալ ցուցակին