Լուրեր

Բա «բյուջեն ով թալանի» սկզբունքով են նայում մեր քաղաքին․ Դանիելյան

07.05.2025

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Երևանցիներին խաբում են նաև ասֆալտի որակի հարցում։ Երևանում փողոցների ասֆալտապատման ընթացքում չեն փոխվում ջրատար խողովակները, չեն մաքրվում ջրագծերը, իսկ այդ հին ու փտած խողովակների խցանումներն ու ոչ պատշաճ կերպով կարգավորված (ավելի ճիշտ՝ առհասարակ բացակայող) ջրահեռացման համակարգերն են, որ հանգեցնում են քաղաքում առաջացող ջրհեղեղներին։
Ավինյան Տիգրանները գումար ունեն նոր գույք գնելու համար՝ արժողությամբ մի քանի հարյուր հազար դոլար, բայց ասֆալտը փոխելուց առաջ ջրատար խողովակները փոխել, նորոգել կամ մաքրել չեն կարողանում։ Իսկ ինչո՞ւ, որովհետև բա «բյուջեն ով թալանի» սկզբունքով են նայում մեր քաղաքին։
 
Ու այս մարդիկ ասում են, թե մի քանի տարում ավելի շատ բան են արել, քան արվել է վերջին 10–15 տարվա ընթացքում։ Եթե դուք տնից սկսել եք դուրս գալ միայն 2018-ի ապրիլից հետո և դրանից առաջ չեք տեսել Երևանը, վստահ կարող եմ ասել, որ մինչ ձեզ Երևանը չուներ այս խնդիրները,համարվում էր կանաչ քաղաք՝ էկոլոգիական տեսանկյունից, և ընդգրկված էր աշխարհի ամենաանվտանգ մայրաքաղաքների տասնյակում»։

← Վերադառնալ ցուցակին